Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ մայրն իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը

Այսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել քրեական ոստիկանության մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, որպեսզի նորածնի մարմինը տան ներսում գտնվող արտաքնոցից դուրս բերեն։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արգամ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Սասուն Արշակյանը։Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նորածնի մայրը դեկտեմբերի 30-ին «թունավորում» ախտանիշներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը, իսկ արդեն մի քանի օր հսկայածավալ աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզ քրեական և համայնքային ոստիկաններին հաջողվել է պարզվել իրականությունը և բացատրական աշխատանքների արդյուքնում մայրն այսօր հայտնել է, որ նա նորածնին լույս աշխարհ է բերել, ապա նետել իրենց տան արտաքնոցը։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նորածինն աղջիկ է եղել։

Latest

Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի
Կրակոցներ՝ Վանաձորում. կա վիրավոր
Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. մեդիափորձագետ
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին մարդատար «Gazel»-ը հայտնվել է ձորակում. կա 13 վիրավոր
Երբ հունվարին 5 սմ ձյունը դառնում է ազգային տոն. Սուրենյան
Երևանում Չինաստանի երկու քաղաքացուց գողացել են բանկային քարտեր և գումար
Կրակոցներ՝ Երևանում․ «Mercedes»-ով և այլ ավտոմեքենաներով իրար վրա են քշել
Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոնի հիմնադիրներից Արթուր Ութմազյանի ծնունդն է