Մհեր Արմենիան իր ֆեյսբուքյան էջում դիմել է Վրեժ Կիրակոսյանին։ «Սրիկա՛, դու քո այդքան հարազատներին ես աշխատանքի տեղավորել այդ քոլեջում։ Դա քո սեփականությունը չէ, այլ պետական սեփականություն է։ Նույնիսկ նախարարությունը չի ցանկանում քեզ հետ աշխատել։ Գո՛ղ և ստախո՛ս։ Պատասխան ես տալու!!!»
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի կենտրոնական փողոցում 49-ամյա Լենոր Վ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Ս․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը …
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անթալիայում COP31–ի շրջանակներում զրուցում է թուրք լրագրողի Փաշինյանը հարցնում է, թե սա ինչ երգ է միացված, արդոք այն քաղաքական բնույթ ունի։ Հնչում է պատասխան. «Ոչ, ոչ, սա Թարքանն է՝ թուրքական մեգա աստղ։ Սա «Kiss-kiss» երգն է, դուք չեք ճանաչո՞ւմ Թարքանին»։ Ու երբ Փաշինյանը դրական պատասխան է …
Քիմ Քարդաշյանը պատրաստ է աչք փակել նույնիսկ իր նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի ամենացավոտ գործողությունների վրա, միայն թե իրենց չորս երեխաները պահպանեն կապը հոր հետ: Ռեալիթի շոուի աստղը խոստովանել է, որ ինքը դեռևս հրավիրում է ռեփերին և նրա ներկայիս կնոջը՝ Բիանկա Սենսորիին, ընտանեկան տոնակատարությունների, առաջարկում է նրանց մնալ իր տանը և փորձում է պաշտպանել իր երեխաներին …
Իտալական Prada նորաձևության տունը Միլանում բացել է «Pradasphere» մշտական ցուցադրությունը, որն այցելուներին բացահայտում է բրենդի ավելի քան 100-ամյա պատմությունը՝ նորովի ներկայացնելով նրա ամենահայտնի նմուշներն ու նորարարական նախագծերը։ Ութ սրահից բաղկացած ցուցադրությունում ներկայացված են խորհրդանշական հագուստներ, պայուսակներ, բարձրակրունկներ, ինչպես նաև Prada-ի և Axiom Space-ի համագործակցությամբ ստեղծված տիեզերական կոստյումի նախատիպը։ Այն նախատեսված է NASA-ի՝ 2028 թվականին նախատեսվող …
Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Կլիմայի վիճակի 2026 թվականի զեկույցի» համաձայն կլիմայական փոփոխություններն արագանում են։ Գիտնականների դիտարկած 16 ցուցանիշներից յոթը գրանցել են ծայրահեղ արժեքներ․ մթնոլորտում ածխաթթու գազի, մեթանի և ազոտի ենթօքսիդի կոնցենտրացիաները, օվկիանոսի ջերմապարունակությունը, ծովի համաշխարհային մակարդակը, լեռնային սառցադաշտերի …
Կոնգոյում էբոլա վիրուսի բռնկումից վեց ամիս անց հիվանդության բազմաթիվ դեպքեր, հավանաբար, շարունակում են չհայտնաբերված մնալ, որոշ շրջանների հիվանդանոցներում վիրուսի փոխանցումը լայն տարածում ունի, իսկ համաճարակը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ առնել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է «Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières, MSF) միջազգային մարդասիրական կազմակերպությունը։ Հաստատված դեպքերի …
Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու, հայտնել են Վաղարշապատի համայնքապետարանից։ «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ նախկինում գործող կարգով 203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն էր և շարունակելու է լինել այն։ Միաժամանակ, ուսանողների տեղափոխումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Վաղարշապատի …
Անթալիա մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած կենցաղային բնույթի տեսանյութերը թուրքական մամուլում թոփ թեմաներ են դարձել։ Թուրքական մամուլում նշում են, որ համաժողովի ամենաուշագրավ դրվագը Նիկոլ Փաշինյանի թեյի վայելքն է։ Օրինակ թուրքական Sozcu պարբերականն իր հրապարակումը վերնագրել է Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում։ Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաեւ բանանը պիջակի գրպանը դնելու տեսանյութին, նշվում, որ այն …
Նոյեմբերի 3-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 15։50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Հ․-ն և 15-ամյա Մ․ Դ․-ն Եղեգնաձոր քաղաքի Վայքի և Նարեկացու փողոցների խաչմերուկում ծագած վիճաբանության ժամանակ ոտքերով և …
Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները։ Այս մասին գրել է բժիշկ Դիանա Մարտիրոսյանը։ «Այսօր ծնվեցին 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները… Սա այն լուրն է, որ լսելիս անհնար է չհուզվել։ Ծովինա՛ր ջան, քո ուժն ու սերը բառերով նկարագրելն անհնար է։ Դու իսկական հերոսի մայր ես։ Շնորհակալ եմ, որ այս ճանապարհին վստահեցիր …
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին խուլիգանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորապատ գյուղում գտնվող հյուրատանը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և …
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանըհայտարարել է, որ ադրբեջանցի զինվորը, որը ներխուժել է Հայաստանի տարածք և կրակել Սյունիքի Շաքի գյուղի բնակչի վրա, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվում է աննախադեպ լավ պայմաններում, մինչդեռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաննայնտեղ պահվում է վատ պայմաններում։ «Ինքը պահվում է այդ հայտնի ԱԱԾ «պադվալում»։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը խայտառակություն է ու պետք …
Հնագետները Սուդանում հայտնաբերել են միջնադարյան Նուբիայի խոշորագույն քրիստոնեական կառույցներից մեկի՝ Հիսուսի մեծ եկեղեցու ճարտարապետական տարրերը, հայտնում է IFL Science-ը։ Պեղումներն ընթանում են Հին Դոնգոլա քաղաքում, որը միջնադարում Մակուրիայի քրիստոնեական թագավորության կենտրոնն էր։ Հետազոտողներն առաջին անգամ հասել են տաճարի հատակի սկզբնական մակարդակին և մոնումենտալ սանդուղք հայտնաբերել։ Պեղումներն իրականացնում են Վարշավայի համալսարանի և Սուդանի հնությունների ու թանգարանների …
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, հասարակական գործիչ, ռեփեր և պրոդյուսեր Դավիթ Աղաջանյանը (NAY 374) իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից։ Տեսանյութում նա նշում է, որ մարզադաշտ այցելության ժամանակ աշխատակիցների շրջանում հանկարծակի նկատել է ազգությամբ թուրք մասնագետների։ Թեմայի առնչությամբ Armsport.am-ը կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդակցության բաժնի հետ՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը։ …
Ըստ հսկիչի՝ իմ 13 տարեկան աղջիկն «ասել է, որ ինքը 17 տարեկան է». ցավալի է, բայց ևս մեկ կեղծիք ջրից չոր դուրս կգա. «շնորհակալություն» տեսախցիկների բացակայությանը, շարունակում է ահազանգել 13 տարեկան աղջկա մայրը՝ Աննա Ստեփանյանը, ում երեխային երեկ հսկիչը իջեցրել է ավտոբուսից: «Քանի որ դեպքը լայն հնչեղություն ստացավ, պարտավոր եմ տեղյակ պահել նաև զարգացումների մասին։ …
Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք։ Տեղում պարզվել է, որ հողային աշխատանքներ կատարելիս բանվորները, …
Իտալական Ferrari ընկերության առաջին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան՝ «Luce»-ն, արդեն սպառված է մինչև 2027 թվականը։ ԱՄՆ-ում ավտոմեքենայի մեկնարկային գինը կազմում է 560,8 հզ. դոլար, սակայն ո՛չ բարձր գինը, ո՛չ էլ դրա դիզայնի շուրջ ծագած քննադատությունները չեն խանգարել գնորդների հետաքրքրությանը։ «Luce-ի այն քանակը, որը նախատեսում ենք վաճառել հաջորդ տարի, արդեն ամբողջությամբ պատվիրված է»,- ասել է Ferrari-ի տնօրեն …
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Վոսկրեսենկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն: Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորախմբի ստորաբաժանումների կողմից։ Հաղորդվում է նաև, որ «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումներն էլ վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Շիլովկա բնակավայրը:
Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը ժամը 23:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «ԲԱՐՍ» կայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 …
«Հաբլ» տիեզերական աստղադիտակի օգնությամբ աստղագետներն ուսումնասիրել են «Կատվի պոչ» անվանումը ստացած հսկայական գոյացությունը, որը, հավանաբար, առաջացել է Պլուտոնի չափ երկու մարմինների բախումից։ Այն գտնվում է Բետա Պիկտորիս աստղային համակարգում՝ Երկրից 63 լուսատարի հեռավորության վրա։ Գոյացությունն այնքան երկար է, որ կարող է շուրջ 500 անգամ շրջապատել Արեգակնային համակարգը։ Գիտնականներն ուսումնասիրել են 14 տարվա դիտարկումների տվյալները և …
