Կրակոցներ՝ Վանաձորում. կա վիրավոր

Այսօր՝ հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ դեպքի վայրից  1 հոգի ձեռքի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա արնանման հետքեր, կայանված «Volkswagen» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ՝ Տերյան փողոցի հատվածում, որոնց վրա նույնպես կան արնանման հետքեր։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ  հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կռվի մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզում են վիրավորի ինքնությունը։

Latest

20-ամյա կինը ինքնավնասման փորձ է արել, քանի որ երեխան անշնչացած է ծնվել
Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի
Կրակոցներ՝ Վանաձորում. կա վիրավոր
Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. մեդիափորձագետ
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին մարդատար «Gazel»-ը հայտնվել է ձորակում. կա 13 վիրավոր
Երբ հունվարին 5 սմ ձյունը դառնում է ազգային տոն. Սուրենյան
Երևանում Չինաստանի երկու քաղաքացուց գողացել են բանկային քարտեր և գումար
Կրակոցներ՝ Երևանում․ «Mercedes»-ով և այլ ավտոմեքենաներով իրար վրա են քշել
Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին