Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի

Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բազմաբնակարանային շենքերից մեկի բնակարանում տղամարդը սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով ձեռքի դաստակները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ժամանել է նաև փրկարար-հոգեբանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Տեղում փրկարար-հոգեբանին ու ՊԾ պարեկին հաջողվում է արդեն ձեռքերի դաստակի մի հատվածում ինքնավնասում կատարած տղամարդուն համոզել, որպեսզի նա չշարունակի դիմել այդ ծայրահեղ քայլին, ապա թե՛ փրկարար-հոգեբանը, թե՛ պարեկը կարողանում են նրա հետ զրույց ունենալու արդյունքում հասնել հաջողության ու տղամարդուն արդեն տեղում օգնություն է ցուցաբերում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ու մինչ շտապօգնության բժիշկները մշակում էին նրա ձեռքի վերքերը, փրկարար հոգեբանը տեղում հոգեբանական աջակցություն է ցուցաբերում տան 2 կին անդամներին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Latest

38-ամյա կնոջը գտել են ծառից կախված. նա երկտող է թողել
20-ամյա կինը ինքնավնասման փորձ է արել, քանի որ երեխան անշնչացած է ծնվել
Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի
Կրակոցներ՝ Վանաձորում. կա վիրավոր
Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. մեդիափորձագետ
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին մարդատար «Gazel»-ը հայտնվել է ձորակում. կա 13 վիրավոր
Երբ հունվարին 5 սմ ձյունը դառնում է ազգային տոն. Սուրենյան
Երևանում Չինաստանի երկու քաղաքացուց գողացել են բանկային քարտեր և գումար
Կրակոցներ՝ Երևանում․ «Mercedes»-ով և այլ ավտոմեքենաներով իրար վրա են քշել