Երևանում Չինաստանի երկու քաղաքացուց գողացել են բանկային քարտեր և գումար

Հունվարի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն են ներկայացել Չինաստանի Հանրապետության քաղաքացիներ 35-ամյա Վանգ Զհեն և 46-ամյա Լի Խիանգը և հայտնել, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում գտնվել են Երևան քաղաքի Պուշկինի 60 հասցեում գործող «Բիթլզ Փաբ»-ում, որտեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, դուրս են եկել վերը նշված հասցեի մոտ գտնվող «Պարմա» սումերմարկետից գնում կատարելու նպատակով, ինչի ժամանակ իրենց անհայտ անձի հետ վիճաբանելիս, իրենց են մոտեցել 2 քաղաքացի և Չինաստանի քաղաքացի հանդիսացող Լի Խիանգի հագին եղած ծոցագրպանից գողացել են դրամապանակը։

Ըստ քաղաքացու, դրամապանակի մեջ եղել է 6 բանկային քարտ և 5 հազար դոլար, իսկ Վանգ Զհենի բաճկոնի գրպանից գողացել են 700 հազար դրամ։

Նախնական տեղեկություներով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ 2 անհայտ անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 34-ամյա Վրույր Ա․-ն և 36-ամյա Ռոման Գ․-ն։

Ոստիկանների կողմից հունվարի 3-ին, Վրույր Ա․-ն հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, և ձեռնարկվում են միջոցառումներ Ռոման Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Latest

20-ամյա կինը ինքնավնասման փորձ է արել, քանի որ երեխան անշնչացած է ծնվել
Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի
Կրակոցներ՝ Վանաձորում. կա վիրավոր
Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. մեդիափորձագետ
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին մարդատար «Gazel»-ը հայտնվել է ձորակում. կա 13 վիրավոր
Երբ հունվարին 5 սմ ձյունը դառնում է ազգային տոն. Սուրենյան
Երևանում Չինաստանի երկու քաղաքացուց գողացել են բանկային քարտեր և գումար
Կրակոցներ՝ Երևանում․ «Mercedes»-ով և այլ ավտոմեքենաներով իրար վրա են քշել
Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին