2024-ին հայկական շոու-բիզնեսում շատերի տներում լսվեց մանկան ճիչը։ Նրանցից շատերն առաջին անգամ զգացին ծնողնական բերկրանքը, ոմանք համալրեցին իրենց ընտանինքները։ NEWS.am STYLE-ը վերհիշել է այն հայտնիներին, որոնց փոքրիկները լույս աշխարհ են եկել այս տարի։
Մայիսի 13-ին ծնվել է եկել պարուհի Մարիա Չանդիրյանի առաջնեկը: Նա եւ նրա ամուսինը՝ մարզիկ Գագիկ Գրիգորյանը, դուստր են ունեցել, որին կոչել են Բիայնա:
Հունիսին ծնվել է ամերիկաբնակ երգչուհի Լիլուի երրորդ երեխան։ Երգչուհին եւ ամուսինը՝ Արկադի Վարդանյանը, դուստր են ունեցել, որին Էվա են անվանել:
Հունիսին ուրախալի լուրով կիսվեց նաեւ Իվետա Մուկուչյանի քույրը։ Մարաքեշում լույս աշխարհ եկավ բոլիվուդյան հայտնի դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի որդին՝ Արամը:
Օգոստոսի 23-ին ծնվել է դերասանուհի Ջուլիա Եղշատյանի առաջնեկը։ Դերասանուհին դուստր է ունեցել, որին ծնողները տվել են Գաբրիելա անունը:
Հոկտեմբերի 4-ին դերանուհի Էվելինա Շահիրյանի եւ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ Ամուսինները որդի են ունեցել, որին տվել են Դանիել անունը։
Հոկտեմբերին Գուրգեն Դաբաղյանի երկրորդ անգամ հայր դարձավ։ Կինը՝ Իննան, նրան որդի պարգեւեց։ Ծնողները նրան անվանել են Լեւոն։