Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել են հիվանդանոց։ Բախման հետևանքով էլ «յաշիկ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնել ծառերի մեջ։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուրի տեղեկություներով մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորները «Mercedes G»-ի վարորդի կինն ու երեխան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։