Starnews.am-ը գրում է․
«Տետ ա տետ»-ի տաղավարում երգչուհի Անահիտ Սիմոնյանն է: Վերջինս հաղորդման ընթացքում խոսել է երջանկահիշատակ Հայկոյի ընտանիքի`մոր և եղբոր հետ ունեցած հարաբերությունների մասին:
Երգչուհու խոսքով` իրենք նորմալ հարաբերություններ են ունեցել անգամ այն ժամանակ, երբ զույգը բաժանված է եղել.
«Հայկի ընտանիքի հետ մեր հարաբերությունները շատ նորմալ էին` անգամ բաժանված ժամանակ։ Նույնիսկ Հայկոյի մահանալուց հետո, ունեինք նորմալ հարաբերություններ՝ մինչև չանցավ 40 օրը, և ինձ չկանչեցին խոսալու։ Այդ օրն ամեն ինչ փոխվեց։ Ես`Հայկոյի հիշատակը հարգելով, չեմ ցանկանա մանրանալ և անձնական հարցերը հանրայնացնել»:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։