Հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմանում Ամիրյան 18 շենքի դիմաց Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գասպարյանն իր վարած Toyota Camry ավտոմեքենայով բախվել է Tesla ավտոմեքենային, այնուհետև ծառին, որն էլ տապալվել է և վնասել BMW և Nissan ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել պարեկները:
Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota Camry-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և միայն պարեկների բացատրական աշխատանքի շնորհիվ է վերադարձել դեպքի վայր և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում։