Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը

Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց 119 հասցեում գործող «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գողություն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետ Արծրուն Միքայելյանի տեղակալի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մարտին Ենոքյանն ու Ռաֆայել Ղարիբյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Latest

Կրակոցներ՝ Երևանում․ «Mercedes»-ով և այլ ավտոմեքենաներով իրար վրա են քշել
Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոնի հիմնադիրներից Արթուր Ութմազյանի ծնունդն է
Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ մայրն իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Հրանտ Թոխատյանի Ամանորը` կնոջ, որդիների, դստեր ու թոռան հետ
Խոշոր վթար՝ Երևանում․ 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է Tesla-ին, այնուհետև ծառին
Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել են 2 անհետ կորած աղջիկները, որոնցից մեկը զրկվել է կյանքից