Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ոնեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վրացական 21 շենքի բակում գործող մարզադաշտի մոտ տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները շենքի բակում գործող մարզադաշտի մոտ եղած ինքնագլորի մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 75-ամյա Վիտալիկ Վ․-ն է։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Latest

Կրակոցներ՝ Վանաձորում. կա վիրավոր
Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. մեդիափորձագետ
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին մարդատար «Gazel»-ը հայտնվել է ձորակում. կա 13 վիրավոր
Երբ հունվարին 5 սմ ձյունը դառնում է ազգային տոն. Սուրենյան
Երևանում Չինաստանի երկու քաղաքացուց գողացել են բանկային քարտեր և գումար
Կրակոցներ՝ Երևանում․ «Mercedes»-ով և այլ ավտոմեքենաներով իրար վրա են քշել
Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոնի հիմնադիրներից Արթուր Ութմազյանի ծնունդն է
Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ մայրն իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը