Կրակոցներ՝ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում կրակոցներ են հնչել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ կրակոցները արձակվել են Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի ուղղությամբ և ըստ նշված տան բնակիչ 47-ամյա Անահիտ Մ․-ի իրենց հարևան 33-ամյա Հարութ Ա․-ի հետ նախկինում ունեցել են խնդիրներ ու Հարութ Ա․-ն մոտ 15-20 հատ կրակոց է արձակել իրենց վագոն-տնակի ուղղությամբ՝ վնասելով ապակիներն ու դիմացի հատվածը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Հարութ Ա․-ն հայտնաբերվել և ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Latest

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կորպորատիվ միջոցառումը՝ նվիրված 300 երեխաների
Ավինյանի հոր հայտարարությունը ՔՊ-ի երկրորդ ապտակն էր հպարտ քաղաքացուն
Դդմաշեն գյուղում գործող գազալցակայանում պայթյուն է որոտացել. կա կյանքից զրկված
17-ամյա տղան 13-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել․ մայրն ահազանգում է
Այս օրերին դիտվել են ամենասաստիկ սառնամանիքները․ Սուրենյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգեր «222 Lava»-ին ՊԵԿ-ը տուգանել է 109 մլն դրամով
Կրակոցներ՝ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ
Խոլերայի վտանգ՝ Երևանում․ Խորենացի փողոցին հարակից տների բնակիչները ելումուտ են անում կեղտաջրերով
1 կյանքից զրկված, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը