Shamshyan-ը գրում է․ «Արդեն 2 ամսից ավելի է՝ Մովսես Խորենացի փողոցի 4-րդ նրբանցքի մեծ թվով բնակիչներ հայտնվել են հակասանիտարական ու առողջության համար իրական վտանգ ներկայացնող իրավիճակում։
Այդ ամենը կապված է նրա հետ, որ բնակիչների ոտքի միակ ճանապարհը, որով իրենք գնում-գալիս են, ողողված է կեղտաջրերով, որի մեղավորը, ըստ իրենց, հարևաններից մեկն է, ով 2 ամիս առաջ նոր ցնցուղարան և զուգարան է կառուցել, որի կոյուղին ոչ միայն միացրել է այդ դիտահորին, որից կեղտաջրերը դուրս են թափվում, այլ փոխել է դիտահորի տեղը, որպեսզի իրեն ավելի հարմար լինի»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։