Երևանում բնակարան են թալանել․ գողացել են 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա և արծաթյա մատանիներ

Դեկտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Վարդան Ա․-ն և հայտնել, որ մոտ 1 ժամ առաջ, վերադառնալով իր բնակարան, նկատել է, որ բնակարանից գողացել են 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդ և «Iphone» տեսակի բջջային հեռախոս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ավագ քրեական ոստիկան Կարապետյանը, որտեղ Վարդան Ա․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 10։30-ից մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը բացել է իրեն պատկանող բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել է 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա և արծաթյա մատանիներ՝ իրեն պատճառելով գույքային վնաս։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Latest

Կրակոցներ՝ Երևանում․ «Mercedes»-ով և այլ ավտոմեքենաներով իրար վրա են քշել
Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոնի հիմնադիրներից Արթուր Ութմազյանի ծնունդն է
Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ մայրն իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Հրանտ Թոխատյանի Ամանորը` կնոջ, որդիների, դստեր ու թոռան հետ
Խոշոր վթար՝ Երևանում․ 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է Tesla-ին, այնուհետև ծառին
Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել են 2 անհետ կորած աղջիկները, որոնցից մեկը զրկվել է կյանքից