Աննա Հակոբյանը, Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի սոցցանցի էջից:
«Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա էի Հրապարակային գլխավոր ունկնդրությանը, որն անցկացնում էր Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը։ Ունկնդրությանը ներկա էին ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից»,- գրել է Հակոբյանը։