Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ:Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «BMW»-ի մահացած վարորդի և ջերամքարշ գնացքավարի վարորդի ինքնությունը: