Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի վրա դի կա:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Խաչիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Հեչումյանն ու Տարոն Գլճյանը:
Ոստիկաններն ու պարեկները կամրջի մոտ հայտնաբերել են «BMW» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը՝ Երևանի բնակիչ 75-ամյա Հրաչիկ Ա.-ն, ավտոմեքենան վարելիս է եղել, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է, կայանել է այն, դուրս եկել ավտոմեքենայից և մահացել:
Դեպքի մասին ոստիկանության Դավիթենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։