Լոռու մարզում կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն

Հունվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թատերական փողոցում դանակով հարված ստանալու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք չթափանցող» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գառնիկ Մ․-ն է։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գառնիկ Մ․-ին Թատերական 4 հասցեի մոտ դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Լուսինե Ղ․-ն՝ իր ամուսնուն՝ Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Յուրի Ա․-ին ծեծի ենթարկելու պատճառով, իսկ հիշյալ դեպքին ականատես են եղել Գառնիկ Մ․-ի ընկերները, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Նարեկ Կ․-ն և 31-ամյա Արտակ Մ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լուսինե Ղ․-ն ներկայացրել է նաև դանակը, որով մարմնական վնասվածք է պատճառել Գառնիկ Մ․-ին:

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Latest

Փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչներ կլինեն
Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել հարազատների հետ
ՌԴ-ում քրեական հետապնդում է հարուցվել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ
Հայաստանցինրին ԱՄՆ-ն նախատեսում է արտաքսել. ցուցակ են հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկա որևէ օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունն ու նվաստացումը Բաքվում. Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում
Դավիթաշենի կամրջի վրա «BMW»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նրան չի հաջողվել փրկել
«Ոնց եմ զզվում քեզանից»․ օգտատերը՝ Փաշինյանին
«Ռիժուլյա» անունով տրանսգենդեր տիկտոկերը «Վայբ» սրճարանում հնչեցրել է հայհոյանքներ, ինչից հետո 6-7 երիտասարդներ ծեծի են ենթարկել նրան
Լոռու մարզում կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն