«Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին

«Դուռը թակեցի, բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ ձեր թույլտվությունը ստանամ հորս հետ ծանոթանալու համար:

Ռուզաննան, հրաշալի կին է, ասաց՝ «արի, լոգանք է ընդունում, հիմա դուրս կգա: Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է: Ներսումդ հրաբուխ է:

Եկավ 2 ձեռքով 2 ոտքով հասարակ տղամարդ: Ոչինչ չէի զգում: Ես այդ պահին հասկացա, որ ինքը մայրիկիս շատ է սիրել: Միայն շատ սիրած ու կորցրած տղամարդը կարող էր հուզմունքից ու ներքին ապրումներից մեղադրեր կնոջը: Նա անընդհատ մեղադրում էր մորս չստացված հարաբերությունների ու բաժանման համար: Բայց ես ուրախանում էի, քանի որ հասկանում էի, որ սիրո պտուղ եմ»,- «Tete A Tete» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Լիա Զախարյանն, ում հայրը լքել է, երբ նա դեռ ծնված չէր:

 

 

Latest

Հաղթանակի կամրջի տակ 46-ամյա տղամարդու մարմին է հայտնաբերվել
ՖՈՏՈ․ Դերասանուհի Միլենա Վարդանյանն ու ՀՀ-ում Կանադայի դեսպանը պսակադրվել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը
Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ պատգամավոր
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել է 26 ավտոմեքենա
Մի երկրում, որտեղ sms-ով 1 օրում 6 պաշտոնյա են հանում, Պապիկյանի, Գիլոյանի կամ Ժաննայի կարծի՞քն են հարցնելու. Արսեն Ջուլֆալակյան
Արփիի հետ սպասում ենք Հռոմի Պապի հետ հանդիպելու պահին. Աննա Հակոբյանի լուսանկարը
Մայրը խոհանոցում վատ է զգացել, կորցրել հավասարակշռությունը և ընկել. սրճեփի եռացած ջուրը թափվել է 1-ամյա երեխայի վրա
Արցախի պողոտայում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Toyota»-ն