Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ պատգամավոր

Այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք հայտարարում են արցախցիների խաթարված իրավունքների վերականգնման, այդ թվում` Արցախ վերադարձի անհրաժեշտության մասին, խնդրին սրտացավ ու անկեղծ մոտենալու դեպքում խիստ ուշադրության կենտրոնում կպահեին Ստեփանակերտն ավիրելու խնդիրը, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում, անարգում ոչ միայն Արցախի պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը, այլև մարդկանց ունեցվածքը:

Միջազգային կառույցները, որպես կանոն, արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում:

Եթե աշխարհաքաղաքական դերակատարների մոտեցումներում Արցախի հարցը զուտ շահարկումների և Ադրբեջանի վրա ազդելու ճնշման միջոց չէ, ապա դրա հետ կապված արձագանքը պետք է լինի կոշտ և զսպող», – նշել է նա։

Latest

Հաղթանակի կամրջի տակ 46-ամյա տղամարդու մարմին է հայտնաբերվել
ՖՈՏՈ․ Դերասանուհի Միլենա Վարդանյանն ու ՀՀ-ում Կանադայի դեսպանը պսակադրվել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը
Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ պատգամավոր
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել է 26 ավտոմեքենա
Մի երկրում, որտեղ sms-ով 1 օրում 6 պաշտոնյա են հանում, Պապիկյանի, Գիլոյանի կամ Ժաննայի կարծի՞քն են հարցնելու. Արսեն Ջուլֆալակյան
Արփիի հետ սպասում ենք Հռոմի Պապի հետ հանդիպելու պահին. Աննա Հակոբյանի լուսանկարը
Մայրը խոհանոցում վատ է զգացել, կորցրել հավասարակշռությունը և ընկել. սրճեփի եռացած ջուրը թափվել է 1-ամյա երեխայի վրա
Արցախի պողոտայում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Toyota»-ն