«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ավիացիոն անվտանգության աշխատակցի մարմինը

Նոյեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Տեղեկություն է ստացվել, որ  օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության համար կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության 76 խումբը նշյալ քաղաքացուն հայտնաբերել է մահացած:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Հ․-ն է,  ում ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով նշանակավել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Latest

Արտակարգ դեպք՝ Երևանի դպրոցներից մեկում. 5-րդ դասարանի աշակերտը մատը մտցրել է դասասեղանի վրա եղած անցքի մեջ և չի կարողացել հանել
«Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը անկեղծացել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բյուջեի նախագծի այս փուլի քննարկումը ամփոփեցինք. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի քավեր տարբերակը
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում՝ «կինոյի խաչմերուկում», բախվել են «BMW X6»-ն ու «Kia»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ աշխատանքներ են տարվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2022-2024թթ.-ի ընթացքում
Գայանե Ասլամազյանի համարձակ փոփոխությունը՝ նոր նախագծի համար
Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ավիացիոն անվտանգության աշխատակցի մարմինը