Արտակարգ դեպք՝ Երևանի դպրոցներից մեկում. 5-րդ դասարանի աշակերտը մատը մտցրել է դասասեղանի վրա եղած անցքի մեջ և չի կարողացել հանել

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի հիմնական դպրոցներից մեկում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի հիմնական դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակերտը մատը մտցրել է դասասեղանի վրա եղած հատուկ անցքի մեջ և չի կարողանում ինքնուրույն դուրս բերել, մատն էլ բավականին այտուցվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Փրկարարները հատուկ գործիքների կիրառմամբ մասնատել են սեղանը և անվնաս դուրս բերել աշակերտի մատը:

Latest

Վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ բժիշկներին չի հաջողվել փրկել հետիոտնի կյանքը
ԱՄՆ դեսպանն առաջին անգամ խաշ է համտեսել
Արտակարգ դեպք՝ Երևանի դպրոցներից մեկում. 5-րդ դասարանի աշակերտը մատը մտցրել է դասասեղանի վրա եղած անցքի մեջ և չի կարողացել հանել
«Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը անկեղծացել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բյուջեի նախագծի այս փուլի քննարկումը ամփոփեցինք. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի քավեր տարբերակը
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում՝ «կինոյի խաչմերուկում», բախվել են «BMW X6»-ն ու «Kia»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ աշխատանքներ են տարվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2022-2024թթ.-ի ընթացքում
Գայանե Ասլամազյանի համարձակ փոփոխությունը՝ նոր նախագծի համար