Մայրը խոհանոցում վատ է զգացել, կորցրել հավասարակշռությունը և ընկել. սրճեփի եռացած ջուրը թափվել է 1-ամյա երեխայի վրա

Shamshyan.com-ի տեղեկություններով նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերի տներից մեկից եռացած թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացած հեղուկով 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, մոտ 5 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ 1 տարեկան աղջնակ է։

Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում, երեխայի մայրը իրենց տան խոհանոցում սուրճ պատրաստելիս իրեն վատ է զգացել և կորցնելով հավասարակշռությունը՝ ընկել է, ինչի հետևանքով ձեռքում եղած սրճեփի եռացած ջուրը թափվել է երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Latest

Հաղթանակի կամրջի տակ 46-ամյա տղամարդու մարմին է հայտնաբերվել
ՖՈՏՈ․ Դերասանուհի Միլենա Վարդանյանն ու ՀՀ-ում Կանադայի դեսպանը պսակադրվել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը
Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ պատգամավոր
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել է 26 ավտոմեքենա
Մի երկրում, որտեղ sms-ով 1 օրում 6 պաշտոնյա են հանում, Պապիկյանի, Գիլոյանի կամ Ժաննայի կարծի՞քն են հարցնելու. Արսեն Ջուլֆալակյան
Արփիի հետ սպասում ենք Հռոմի Պապի հետ հանդիպելու պահին. Աննա Հակոբյանի լուսանկարը
Մայրը խոհանոցում վատ է զգացել, կորցրել հավասարակշռությունը և ընկել. սրճեփի եռացած ջուրը թափվել է 1-ամյա երեխայի վրա
Արցախի պողոտայում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Toyota»-ն