Վրաերթ Չայնիի ոլորաններում. հետիոտնը տեղում մահացել է

Մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Latest

Կրակոցներ Արեշում. բարձր խոսելու համար վիճել են, ապա` ծեծել ու կրակել. կռիվ կինո երիտասարդների մասնակցությամբ
Կին կալանավորը հայհոյել ու կծել է աշխատողի ձեռքը. ինչ է կատարվել կանանց գաղութում
ՖՈՏՈՆԵՐ. Գնացքի տակ ընկնող տղան ականջակալներով է եղել. ինչ վարկածներ են շրջանառվում
ՎԻԴԵՈ. Ինչպես են Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակում
Վրաերթ Չայնիի ոլորաններում. հետիոտնը տեղում մահացել է
Ինչպես է կասեցվել Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը
ՎԻԴԵՈ. Բացառիկ կադրեր Կոմիտասի պողոտայում երկու եղբայրների դանակահարման դեպքից.ինչ է տեղի ունեցել գիշերը
ՔՊ-ական նախկին պատգամավորը քննադատել է «փողով բանակից ազատելու» նախագիծը
ՖՈՏՈ. Աստղաբան Լյուսյա Հակոբյա՞նը կասկածի տակ է դնում Տիգրանի` գետում խեղդվելու փաստը. իր գրառմամբ ինչ է ակնարկում նա