
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մայիսի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի ավագ դպրոցներից մեկի դիմաց ճանապարհին կանգնած սպիտակ ավտոմեքենայի վարորդը աշակերտուհիներին ցույց է տալիս մերկացրած սեռական օրգանները։ Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է որ նշված արարքը կատարել է մարզերից մեկի բնակիչ 36-ամյա Իշխան Ա․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։