Անի Քոչարը խոսել է փոքրիկ Տիգրանի կորելուց. ինչ է պատմում նա

Լրագրող, հրապարակախոս Անի Քոչարն ինստագրամյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնոլով Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանի դեպքին ու դրա շուրջ առաջացած մեծ աղմուկին։

«Մանկության տարիներին ես երկու անգամ կորել եմ: Առաջին անգամը նախադպրոցական տարիքում. Ռուսաստանում ծնողներիս հետ շրջագայելիս: Գնացքով մի քաղաքից մյուսը գնալիս, կանգառի ժամանակ հայրս իջնում է գնացքից և ես հետևից վազում եմ, մայրս կարծում է՝ հասել եմ հորս, նրա հետ եմ, հայրս հանգիստ է, որ մորս հետ եմ:

Ես հայրիկիս չեմ գտնում և, երբ լսում եմ, որ գնացքը պատրաստվում է շարժվել, իսկույն վերև եմ բարձրանում՝ մտնում գնացքը, երբ ծնողներս իրենց կորցրած արդեն ինձ էին փնտրում: Մի անգամ էլ տոնավաճառում (դժվարին իննսունականներին. հստակ թիվը չեմ հիշում), մայրիկիս կողքից մի պահ հետ եմ մնում, կողքերս նայելով, անուշադիր, որ մայրիկիս կողքով չեմ քայլում բռնում եմ այլ կնոջ ձեռք և այդ պահին է հասկացվում, որ կորել եմ. ինձ տանում են տոնավաճառի ռադիոհանգույց և հայտարարում, որ երեխա է կորել (դե, մայրս էլ ինձ էր փնտրում):

Շատ անգամներ է եղել նաև, որ ես՝ չարաճճի, ինքնագլուխ, անվախ և արկածախնդիր երեխաս/պատանիս երեխաների հետ բակում խաղալիս թռել եմ ու գնացել ձորը (մենք ապրում էինք Հրազդան գետից , Երևանյան լճից հոսող գետին մոտ և հաճախ էինք իջնում ձոր ազնվամորի, ցոգոլ ուտելու, վարարած գետակը քարեր նետելու):

Ինչու եմ այս ամենը պատմում, այն պարզ պատճառով, որ բոլոր այս դեպքերում (և շատ այլ) ինձ հետ կարող էր մի փորձանք պատահել: Մի դիպված լինել, որը կպատուհասեր ինձ ու ընտանիքիս:

Բարեբախտաբար ամեն բան անվտանգ ու անհետևանք է անցել, բայց դեպքերը տարբեր են:

Կորած բալիկի (և մյուս դեպքերով էլ) մշտապես մեղադրում են ծնողներին, պատկերացնում եմ, թե դա որքան է նրանց ցավեցնում, կուզեի մեղավոր ու անմեղ մենք չորոշենք և միայն աղոթենք փոքրիկի համար: Իսկ բոլոր նրանք, ովքեր այս դժբախտության ֆոնին ինքնագովազդվում, ինքնադրսևորվում և ինքնահաստատվում են, պարզապես զազրելի են:

Ով չալարեց իրեն ցուցադրեց այս թեմայով, բայց էն, որ հեչ տեղն ու ժամանակը չէ: Լռելը երբեմն գանձ է: Այս աղմուկը որևէ բանի չի նպաստում և ոչ էլ օգուտ է տալիս (իհարկե չհաշված որոշ շառլատանների ինքնագովազդը):

Աստված սիրեք, լռեք ու աղոթեք և թողեք իրավասուներին իրենց գործն անել, իսկ, եթե ցանկանում եք օգնել և ինքներդ էլ փնտրել՝ օգնել, արեք դա լուռ ու առանց շոուների: Մարդկանց դժբախտության վրա և համընդհանուր հույզերի ալիքի վրա մի խաղացեք: Միշտ աղոթեք ձեր երեխաների համար, մի՛շտ ուրախ ու տխուր օրերին»,- գրել է Անի Քոչարը։

Latest

Տիգրան Հարությունյանն ու կինը պարզել են 2-րդ երեխայի սեռը
Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սպшնել է ծնողներին
Տեխնիկական միջnցների կիրառմամբ կստnւգվի՝ վարnրդը թմրանյnւթ օգտագnրծել է, թե nչ. «Փաստ»
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացեք նման ստահակներից, ովքեր վայրկյանների ընթացքում կարող են թալանել ձեզ
Թեստ․ աղջիկներից մեկը կպատմի, թե nրքան արտասnվnր եք Դnւք և երբ կիրականանա Ձեր ցանկnւթյnւնը
Այս պարզ հնարքը կկրճատի քn էլեկտրաէներգիայի ծախսը և կխնայի ընտանեկան բյnւջեն
Կանացի 4 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Արտահայտnւթյnւն, nրից հետn չարժե կնnջ հետ գnրծ nւնենալ
Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ