Հյուրանոցում պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողի դին են գտել․ ինչ է կատարվել «Խնձորնոց»-ում

Երեկ, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում գործող «Խնձորնոց» կոչվող հյուրանոցային համալիրի տարածքում կախված տղամարդու դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում, երկաթե ձողից կախված վիճակում, ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի մասին ոստիկանության Գառնիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Լևոն Դ.-ն է։ Իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նա աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և նշված հյուրանոցային համալիր էր ժամանել իր կողմից վարած «Nissan Patrol» մակնիշի ավտոմեքենայով։

Latest

Մինչեւ երբ կշարունակվեն Մարմարիկում կորած երեխայի որոնողական աշխատանքները․ մանրամասներ
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Քաղաքացին ջրահեղձ է եղել․ ոտքը սայթաքել ու ընկել է Ախուրյանի ջրամբարը
ՖՈՏՈ․ Վետերանները նեղսրտած են․ գյուղատնտեսության նախարարությունը, մայիսի 9-ի առթիվ, հին սնունդ է ուղարկել
Տավուշի մարզում բնակիչները կրակոցներ են լսել․ ադրբեջանական կողմը կրակել է ե՛ւ գիշերը, ե՛ւ՝ ցերեկը
Հյուրանոցում պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողի դին են գտել․ ինչ է կատարվել «Խնձորնոց»-ում
Ուժայիններին հանձնարարվել է ընդդիմությանը մոտ բիզնեսմեններին «փռել» ասֆալտին, նկարել եւ տարածել․ Փաշինյանը Մոսկվայից եկել է վատ տրամադրությամբ
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Միանգամից 15 կիսակառույց երկնաքերեր են քանդվել. փլուզման կադրեր Չինաստանից
Լիլիթ Աղեկյանի մայրն ու քույրը լրագրողների հետ չեն շփվում, զանգերին չեն պատասխանում, տան դուռն էլ` միշտ փակ է
ՎԻԴԵՈ․ Դաշտում էլեկտրալարերը պոկվել են, հովիվը տեղում մահացել է, անասունները՝ սատկել․ բացառիկ կադրեր դեպքից վայրից