
Տաթև Ասատրյանն իր համերգի առաջին տոմս գնած երկրպագուհուն շքեղ անակնկալ մատուցեց. բացառիկ ու հուզիչ կադրեր: Օրերս Մոսկվայում կայացավ երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը։ Երգչուհին կատարեց ոչ միայն իր հիթային երգերն, այլ նաև հայրենասիրական տարբեր կատարումներ։ Տաթևի մենահամերգների ժամանակ անբաժան մասն են դարձել անակնկալները։ Մոսկվայում կայացած համերգի ժամանակ անսպասելի անակնկալ էր սպասվում առաջինը տոմս գնած հանդիսատեսի համար, ով նաև Տաթևի մեծ երկրպագուն է: Այս մասին հայտնում է StarnewsTV-ն։
Նվեր՝ երգչուհու հետ համագործակցող ավիաընկերությունից, դեպի Երևան մեկ տարվա անվճար չվերթների սպասարկման տեսքով։ Այս անակնկալը հուզեց ու երջանկություն պարգևեց երկրպագուհուն, ինչպես նաև ողջ հանդիսատեսին: