ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ավտոմեքենան այրել են հանցագործության հետքերը թաքցնելու համար. ինչ վարկածներ են շրջանառվում

Մայիսի 5-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհից։ Նշված ավտոմեքենայում առաջացած կրակի  հանգամանքները պարզելու համար աշխատում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի և Արմավիրի բաժինների ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները։

Քրեական ու համայնքային ոստիկանները պարզում են, թե ում է պատկանում նշված ավտոմեքենան, քանի որ համարանիշներ չեն եղել։

Վառվող ավտոմեքենան հայտնաբերվել է հյուրանոցային համալիրի տարածքում ու արդեն ոստիկանություն է հրավիրվել հյուրանոցի սեփականատերը։ Կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով կատարվել է հանցագործություն ու հետքերը թաքցնելու համար են այն հրկիզել։ Այդ վարկածը նույնպես ոստիկանները պարզում են։

 

 

Latest

ՖՈՏՈՆԵՐ․ 5 հարկանի շենքում գազ-օդ խառնուրդ է պայթել․ մարդկանց տարհանել են․ նկարներ պայթյունի վայրից
ՖՈՏՈ․ Դպրոցական աղջիկը կուլ է տվել 15 սմ-անոց գդալ․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Անձն իր հեռախոսի մեջ մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է պահպանել ու տարածել․ ինչ պատիժ կկրի նա
ՎԻԴԵՈ․ Հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան»-ի անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան․ բացառիկ կադրեր դեպքի վայրից
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ավտոմեքենան այրել են հանցագործության հետքերը թաքցնելու համար. ինչ վարկածներ են շրջանառվում
ՎԻԴԵՈ. Հորդառատ անձրևի հետևանքով Նոր Նորքում կոլապս է. մեքենաները խրվել են ջրափոսերի մեջ
ՎԻԴԵՈ․ «Մի քանի րոպեի մեջ երեխան անհետացավ»․ ինչ է պատմում կորած երեխայի պապիկը․ բացառիկ տեսանյութ
ՎԻԴԵՈ․ Կրակոցներ ինքնաձիգերից․ վիրավորվել է 12-ամյա աղջիկ․ զոհվել՝ 3 ոստիկան
ՖՈՏՈՆԵՐ․ Թրամփը հրամայել է վերաբացել Ամերիկայի ամենադաժան հանցագործների բանտը․ այն գտնվում է առանձին կղզու վրա