ՎԻԴԵՈ․ Վթարված մեքենայի ղեկին եղել է Սուրեն Պապիկյա՞նը․ պարեկների հետ լեզվակռիվ է սկսվել

Երեկ երեկոյան՝ ժամը 22:51–ի սահմաններում, Երևանի Կորյունի փողոցում ավտովթար է եղել։ ArmLur.am-ին ականատեսները պատմել են, որ վթարված մեքենաներից մեկը Պաշտպանության նախարարության օպերատիվ համարներով մեքենա է եղել, իսկ ահա ղեկին, ըստ քաղաքացիների, եղել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դեպքի մասին անգամ ահազանգել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը եւ կից տեսանյութ հրապարակել․ «Էս փոքր ժամանակ հեծանիվ չունեցածների վրա ծառայողական մեքենա չի գալիս: Երեկ, կիրակի օրով, մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ: Հ.Գ. Տեսանյութը ստացել եմ անհայտ ֆբ հետևորդից, եթե սուտ է , թող հերքեն, բայց ոչ թե արծրունոդ հայտարարությամբ, այլ ռեալ ապացույցով»:

Ավելին, ArmLur.am-ին պատմեցին, որ վթարված մեքենայի ղեկին եղել է նախարար Պապիկյանը, իջել է ու պարեկային ծառայողների հետ լեզվակռվի մեջ մտնել: Բայց որպեսզի ամեն ինչ չբարդանա, ներկաներից մեկը գրել է, որ ինքն է եղել ղեկին՝ այդպիսով Պաշտպանության նախարարին «փրկելով»:

ArmLur.am-ը ականատեսների ահազանգի եւ ստացված տեղեկությունների մասով դիմել է ՆԳՆ՝ պարզելու, թե որքան են իրական ArmLur.am-ին հասած լուրերը:

Ի պատասխան՝ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ վերոնշյալ հատվածում եղել է նյութական ելքով վթար, իսկ ահա մյուս ներկայացված տեղեկությունները իրականությանի չեն համապատասխանում։

Քիչ առաջ դեպքին արձագանքեց նաև Պաշտպանության նախարարությունը։ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշեց․ «Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝  իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»:

Latest

ՎԻԴԵՈ․ Զանգվածային հոսանքազրկումներ․ինտերնետն ու երթեւեկությունը կաթվածահար է
ՎԻԴԵՈ․ Վթարված մեքենայի ղեկին եղել է Սուրեն Պապիկյա՞նը․ պարեկների հետ լեզվակռիվ է սկսվել
ՎԻԴԵՈ․ Մեծ արագության պատճառով նավակը ակրոբատիկ պտույտ է տվել օդում ու շրջվել
ՖՈՏՈՆԵՐ․ Ավտովթար-հրդեհ․ «Mercedes»-ը ճանապարհից թռել է ու այրվել․ վարորդը եղել է խմած
ՖՈՏՈ․ Թուրքիան, այսօր առավոտյան, զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան
Գողը կրակել է պարեկների վրա․ իրավապահները փորձել են կանգնեցնել հանցագործին, նա՝ կրակել է․ ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ․ Զորամասում զինվորների մեջ խոսակցություններ են եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից
Ողբերգական միջադեպ․ հազարավոր ոչխարներ տեղափոխող նավը շրջվել է, ծովը ծածկվել է կենդանիների մարմիններով
ՖՈՏՈՆԵՐ․ 55 ուղևոր տեղափոխող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին․ ավտոբուսը շրջվել է