ՎԻԴԵՈ․ Զորամասում զինվորների մեջ խոսակցություններ են եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ սահմանապահ զինվորի մահվան գործով հարցաքննվում են ծառայակից ընկերները: Բան այն է, որ իրավապահները տվյալներ ունեն, որ մահացած զինվորը ծառայակից ընկերների հետ խոսակցությունների մեջ է եղել, ասել է, թե զորամասում զինվորները ներքին կոնֆլիկտի մեջ են եղել, իսկ թե այդ ներքին կոնֆլիկտը ինչ կապ կարող է ունենալ զինվորի մահվան հետ, հուսանք, կպարզի քննությունը։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին զորամասերից մեկում սահմանապահ զինվոր է մահացել: Մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ է զորակոչվել 9 ամիս առաջ։ Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։

Աելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ԱԱԾ-ն եւս անդրադարձավ, որ հաղորդագրություն տարածեց՝ նշելով․ «Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այսինքն՝ նախաքննական մարմնում՝ Քննչական կոմիտեում, այս պահին քննում են այն վարկածը, որ զինվորը ինքնասպան է եղել, իսկ թե հետագայում ինչ կպարզվի, կհետևենք քննության ընթացքին։

Latest

ՎԻԴԵՈ․ Վթարված մեքենայի ղեկին եղել է Սուրեն Պապիկյանը․ նախարարն իջել ու լեզվակռվի մեջ է մտել պարեկների հետ
ՎԻԴԵՈ․ Մեծ արագության պատճառով նավակը ակրոբատիկ պտույտ է տվել օդում ու շրջվել
ՖՈՏՈՆԵՐ․ Ավտովթար-հրդեհ․ «Mercedes»-ը ճանապարհից թռել է ու այրվել․ վարորդը եղել է խմած
ՖՈՏՈ․ Թուրքիան, այսօր առավոտյան, զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան
Գողը կրակել է պարեկների վրա․ իրավապահները փորձել են կանգնեցնել հանցագործին, նա՝ կրակել է․ ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ․ Զորամասում զինվորների մեջ խոսակցություններ են եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից
Ողբերգական միջադեպ․ հազարավոր ոչխարներ տեղափոխող նավը շրջվել է, ծովը ծածկվել է կենդանիների մարմիններով
ՖՈՏՈՆԵՐ․ 55 ուղևոր տեղափոխող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին․ ավտոբուսը շրջվել է
Հայհոյել, ծեծել, ապա՝ կրակել են իրար վրա․ ինչու են անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել․ կրակոցներ Մալաթիա Սեբաստիայում