ՎԻԴԵՈ․ Հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան»-ի անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան․ բացառիկ կադրեր դեպքի վայրից

 

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը ժամը 04։20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Շենգավիթ վարչական շրջանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։ ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ դեպքի վայրից։

Samshyan.com-ի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«Վստահ ենք, որ ավտոմեքենան, որը պատկանում է Գ․ Ստեփանյանի կնոջը միտումնավոր են հրկիզել։ Կոտրել են հետևի ապակին, բենզին են լցրել ու կրակի տվել։ Մինչև հրշեջները կգային Գևորգը իր հարևանների հետ կանխեց կրակի տարածումը ու հենց իրանց շնորհիվ է, որ ավտոմեքենան մոխրի չվերածվեց, բայց դե մի քանի 100 մետր էն կողմ հրշեջ փրկարարական ջոկատ կա, թե խի ուշ եկան, երևի իրենց է հայտնի։ Էնպես չի, որ պիկ ժամ է եղել, կսկսեն արդարանալ, թե խցանում էր։ Ընտանիքի երեխաները ահաբեկվել էին։ Դե ով լինի որ չահաբեկվի, երբ գիշերը քնած ես ինչ որ ոչնչություն կամ ոչնչություններ քո տան դիմաց ավտո են վառում։ Մենք վստահ ենք, որ սա կապված է Գևորգի կողմից Երևանի քաղաքապետարանին միշտ հիմնավոր և տեղին քննադատելու հետ, բայց իրանք պետք է իմանան, որ նման ահաբեկումով Գևորգի նման հայրենասեր ու թասիբով տղերքին չեն կարող լռեցնել»։

Latest

ՖՈՏՈ․ Դպրոցական աղջիկը կուլ է տվել 15 սմ-անոց գդալ․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Անձն իր հեռախոսի մեջ մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է պահպանել ու տարածել․ ինչ պատիժ կկրի նա
ՎԻԴԵՈ․ Հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան»-ի անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան․ բացառիկ կադրեր դեպքի վայրից
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ավտոմեքենան այրել են հանցագործության հետքերը թաքցնելու համար. ինչ վարկածներ են շրջանառվում
ՎԻԴԵՈ. Հորդառատ անձրևի հետևանքով Նոր Նորքում կոլապս է. մեքենաները խրվել են ջրափոսերի մեջ
ՎԻԴԵՈ․ «Մի քանի րոպեի մեջ երեխան անհետացավ»․ ինչ է պատմում կորած երեխայի պապիկը․ բացառիկ տեսանյութ
ՎԻԴԵՈ․ Կրակոցներ ինքնաձիգերից․ վիրավորվել է 12-ամյա աղջիկ․ զոհվել՝ 3 ոստիկան
ՖՈՏՈՆԵՐ․ Թրամփը հրամայել է վերաբացել Ամերիկայի ամենադաժան հանցագործների բանտը․ այն գտնվում է առանձին կղզու վրա
Զույգը 4 տարի փակի տակ է պահել երեխաների․ 8 եւ 10 տարեկան երեխաները եղել են տակդիրներով ու դիմակներով․ինչ է կատարվել տան ներսում