Մինչեւ երբ կշարունակվեն Մարմարիկում կորած երեխայի որոնողական աշխատանքները․ մանրամասներ

Հայաստանի ներքին գործերի նախարարության Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանը վստահեցնում է, որ Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի գտնվել։ Սեդրակյանն այս մասին ասել է Մարմարիկում լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, որ Մարմարիկ գյուղում արդեն 9 օր է՝ շարունակում են որոնել անհետ կորած 2 տարեկան Տիգրանին, բայց դեռ որևէ լուր չկա:

ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ, ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

 

Latest

ՖՈՏՈ․ Կինն «ամուսնացել է» ChatGPT-իի ստեղծած «տղամարդու» հետ․ նրանք էրոտիկ նամակներ են ուղարկում իրար․ ինչպես է ապրում զույգը
ՖՈՏՈ․ Պատանի հանդիսատեսի թատրոնի հավանական տնօրենն ու համարձակ լուսանկարները․ վերջինս ՔՊ-ական է
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ ով է նա
Մինչեւ երբ կշարունակվեն Մարմարիկում կորած երեխայի որոնողական աշխատանքները․ մանրամասներ
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Քաղաքացին ջրահեղձ է եղել․ ոտքը սայթաքել ու ընկել է Ախուրյանի ջրամբարը
ՖՈՏՈ․ Վետերանները նեղսրտած են․ գյուղատնտեսության նախարարությունը, մայիսի 9-ի առթիվ, հին սնունդ է ուղարկել
Տավուշի մարզում բնակիչները կրակոցներ են լսել․ ադրբեջանական կողմը կրակել է ե՛ւ գիշերը, ե՛ւ՝ ցերեկը
Հյուրանոցում պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողի դին են գտել․ ինչ է կատարվել «Խնձորնոց»-ում
Ուժայիններին հանձնարարվել է ընդդիմությանը մոտ բիզնեսմեններին «փռել» ասֆալտին, նկարել եւ տարածել․ Փաշինյանը Մոսկվայից եկել է վատ տրամադրությամբ