ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Քաղաքացին ջրահեղձ է եղել․ ոտքը սայթաքել ու ընկել է Ախուրյանի ջրամբարը

Այսօր առավոտյան,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր Գյումրի ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ՝ Ախուրյանի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձ եղել:

Պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս.-ն իր հոր հետ այցելել է «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար և ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել է ջրամբարը:

Այս պահին դեպքի վայր են ժամանում Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները:  Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Latest

ՖՈՏՈ․ Պատանի հանդիսատեսի թատրոնի հավանական տնօրենն ու համարձակ լուսանկարները․ վերջինս ՔՊ-ական է
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ ով է նա
Մինչեւ երբ կշարունակվեն Մարմարիկում կորած երեխայի որոնողական աշխատանքները․ մանրամասներ
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Քաղաքացին ջրահեղձ է եղել․ ոտքը սայթաքել ու ընկել է Ախուրյանի ջրամբարը
ՖՈՏՈ․ Վետերանները նեղսրտած են․ գյուղատնտեսության նախարարությունը, մայիսի 9-ի առթիվ, հին սնունդ է ուղարկել
Տավուշի մարզում բնակիչները կրակոցներ են լսել․ ադրբեջանական կողմը կրակել է ե՛ւ գիշերը, ե՛ւ՝ ցերեկը
Հյուրանոցում պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողի դին են գտել․ ինչ է կատարվել «Խնձորնոց»-ում
Ուժայիններին հանձնարարվել է ընդդիմությանը մոտ բիզնեսմեններին «փռել» ասֆալտին, նկարել եւ տարածել․ Փաշինյանը Մոսկվայից եկել է վատ տրամադրությամբ
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Միանգամից 15 կիսակառույց երկնաքերեր են քանդվել. փլուզման կադրեր Չինաստանից