
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ և ավելի ամրացած գիտակցությամբ, որ երկու լարի վրա խաղալու իր ցանկությունը տապալված է:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, որպես սեփական շարքերում ապատիկ մթնոլորտի լիցքաթափման գործիք՝ որոշվել է կազմակերպել հերթական «մասկի շոուն», որի թիրախում են լինելու ընդդիմությանը հարող բիզնեսմենները:
Ըստ մեր զրուցակցի, կազմված է անձանց համապատասխան ցանկ, և ուժայիններին հանձնարարվել է մոտ օրերի ընթացքում այդ բիզնեսմեններին «փռել» ասֆալտին, ձերբակալել՝ ընդգծված նվաստացուցիչ ձևով, նկարահանել, տարածել «մասկի շոուն»՝ ապահովելու համար հանրային լայն արձագանք. ավելին, դրա համար որոշվել է ներգրավել իշխանությանը սպասարկող հնարավոր բոլոր հարթակները՝ հեռուստաընկերություններից, կայքերից և յութուբյան ալիքներից մինչև տիկտոկյան բազմաթիվ «օգտատերեր»» :
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում