
Վիլեն Գաբրիելյանն իր գրառմամբ անդրադարձել է «փողով բանակից ազատելու» նախագծին:
«Որովհետև մարդիկ, եթե ապօրինություն գործում էին 60000 ԱՄՆ դոլարով և սրան իսկապես ունևոր մարդիկ կարող էին դիմել, քանի որ բռնվելու ռիսկ կա, ապա հիմա որպեսզի այդքան փող չվճարեն, օրինական ճանապարհով դա անելու են պայմանական 20.000 ԱՄՆ դոլարով նույն անօրինական կեղծ ճանապարհով։
Քանզի դու կոռուպցիոն ռիսկի իրավական հիմքերը և վերահսկողության մեխանիզմները չես փոխել, այլ զուտ առաջարկում ես աչք փակել այդ բացի վրա՝ սահմանելով գնային սանդղակ օրինական բարձր տարիֆի պարտադրանքով, էլ չեմ ասում, որ պարզվում ա՝ քվոտայով է դա որոշվելու, նշանակում է՝ շրջանցելու տեղը թողնելով գնում ես գործարկի գնանվազման, քանի որ որքան էլ բռնվելու ռիկսը կա, բայց հիմնավորման մեջ ասվում է, որ չես կարում այս մեխանիզմի դեմը առնես»,- գրել է ՔՊական նախկին պատգամավորը։