Ինչպես է կասեցվել Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը

Ամիսներ առաջ ինֆլյուենսեր-բլոգեր «222 lava»-ն տիկտոկյան իր ալիքում հրապարակած տեսանյութում հայտնել էր, որ ՊԵԿ-ն իրեն 109 մլն դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկել OragirNews-ը պարզեց, որ բլոգեր Էրիկ Շահբազյանի 109 մլն դրամի չափով վարչական տուգանքը կասեցվել է։

Oragir.News-ը տուգանքի կասեցման պատճառները ճշտելու նպատակով կապ հաստատեց ՊԵԿ և Քննչական կոմկիտե, սակայն գերատեսչություններից յուրաքանչյուրն ասաց, որ մեկնաբանություն տալ չեն կարող, քանզի հարցն իրենց տիրույթում չէ։

Նկատենք, որ բլոգերը պարբերաբար մտերմորեն առնչվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Օրինակ՝ Էրիկ Շահբազյանի հրապարակած լուսանկարներից մեկում նա երևում է Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի, ծննդյան տոնակատարությանը։ Նաև Փաշինյանի հեծանվավազքերից մեկի ժամանակ հանդիպել է նրան ու խոստացել միանալ հեծանվավազքին։

Հիշեցնենց, որ Oragir.News-ը անդրադարձել էր այն հանգամանքին, որ ամիսներ անց բլոգերն այլևս չի շահարկում թեման, սակայն հայ բլոգերների, ինչպես նաև այլոց շրջանում խոսակցություններ են տարածվել, որ «222 lava»-ի տուգանքն ամենևին էլ իրական չէր։

Latest

ՖՈՏՈՆԵՐ. Գնացքի տակ ընկնող տղան ականջակալներով է եղել. ինչ վարկածներ են շրջանառվում
ՎԻԴԵՈ. Ինչպես են Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակում
Վրաերթ Չայնիի ոլորաններում. հետիոտնը տեղում մահացել է
Ինչպես է կասեցվել Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը
ՎԻԴԵՈ. Բացառիկ կադրեր Կոմիտասի պողոտայում երկու եղբայրների դանակահարման դեպքից.ինչ է տեղի ունեցել գիշերը
ՔՊ-ական նախկին պատգամավորը քննադատել է «փողով բանակից ազատելու» նախագիծը
ՖՈՏՈ. Աստղաբան Լյուսյա Հակոբյա՞նը կասկածի տակ է դնում Տիգրանի` գետում խեղդվելու փաստը. իր գրառմամբ ինչ է ակնարկում նա
Այլևս չի թույլատրվի ԱՄՆ-ում ծննդաբերել. վիզայի կտրուկ փոփոխություններ են եղել
ՎԻԴԵՈ. Ինչպես են դուրս բերել փոքրիկ Տիգրանի մարմինն ու ինչ քննչական գործողություններ են արվում. բացառիկ կադրեր Մարմարիկից