
Լոռու մարզում «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդու մարմին։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են ծանր հանցագործությունը։
ArmLur.am-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ դեպքի վայրից։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ 29-ամյա Արսեն Կիրակոսյանն է:
Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Մեծ Պարնի-Կաթնաջուր գյուղերի խաչմերուկին հարակից հանդամասում: