Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի տարեց մորն ու քրոջը թույլ չեն տալիս տեսակցել. ահազանգ

Լրագրող Լիլիթ Աղեկյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր` 16.05.2025 թվականին, պարզվել է, որ առնվազն կեսօրից, երկու տարբեր քննիչներ, տարբեր գործերով, այցելել են Լիլիթ Աղեկյանին։ Քննիչներից մեկը կանչել է հանրային պաշտպան։ Ինչպես նախորդ դեպքում, այս երկու դեպքերում ևս ինձ չեն ներգրավվել որպես Լիլիթ Աղեկյանի կողմից պահանջված պաշտպանի։

Ես ամբողջ ընթացքում եղել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում։

Այս ամենից բացի, քննիչներն ամբողջ օրը զբաղեցրել են Լիլիթ Աղեկյանին. ըստ էության, որևէ քննչական գործողություն չեն իրականացրել, սակայն դիտմամբ, այդ շինծու գործողություններն այնքան են ձգձգել մինչև ավարտվի տեսակցության ժամը, ինչի պատճառով Լիլիթ Աղեկյանի 80 տարեկան մայրն, ով եկել էր Գյումրիից` շուրջ 6 (վեց) ժամ սպասելով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում, այդպես էլ հնարավորություն չի ունեցել տեսնելու իր դստերը։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Լիլիթ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից, ինձ որպես պաշտպան տեսակցելու, ինչպես նաև իր պաշտպանական և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից։

Վերոնշյալի հետ իր գործուն մասնակցությունն ունի նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ` Հեղինե Մարտիրոսյանը»։

Latest

Վանաձորի շենքերից մեկում մարդկանց տարհանել են. կան նաև հոսպիտալվածներ. ինչ է պատահել
Աղջիկ երեխայի առևանգման փորձ` Հրազդանում. ով է եղել սպիտակ մեքենայով մարդը
Այրվել է Վանաձորի թանգարանի շինությունը. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՎԻԴԵՈ. Էրդողանը բռնում է Մակրոնի մատն ու բաց չի թողնում. նախագահների տարօրինակ ձեռքսեղմումը
Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի տարեց մորն ու քրոջը թույլ չեն տալիս տեսակցել. ահազանգ
ՎԻԴԵՈ. Լոռիում կատարված սպանության հետքերով. ինչ է կատարվել. կադրեր սպանության վայրից
Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքից
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Նիդերլանդների վարչապետի ու Փաշինյանի հանդիպման ժամանակ ՀՀ դրոշը գլխիվայր է դրած. Փաշինյանը չի նկատե՞լ
Հաջորդ հեռացողը Հայկ Սարգսյա՞նն է. ՔՊ-ում սպասողական վիճակ է