Աղջիկ երեխայի առևանգման փորձ` Հրազդանում. ով է եղել սպիտակ մեքենայով մարդը

AmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս Հրազդանի դպրոցներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Դպրոցի դասերի ավարտից հետո՝ ժամը 15:00-ի սահմաններում, 9-10 տարեկան աղջիկ երեխան տուն գնալիս է եղել, երբ դպրոցի հարակից գյուղամիջյան հատվածում սպիտակ մեքենայով կանգնած անծանոթ է մոտեցել նրան։

Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետ։

Երեխան չի կանգել, չի խոսել, հեռախոսով փորձել է զանգահարել ծնողներին, ապա փախել է։

Երեխայի ծնողը պատմել է, որ երեխան ծանր հոգեվիճակում է, վախեցել է։ Երեխային մի քանի անգամ հարցուփորձ են արել իրավապահները, կասկածյալների նկարներ են ցույց տվել։

Ներքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ նշված տեղեկությունը ստուգման փուլում է։

Latest

Վանաձորի շենքերից մեկում մարդկանց տարհանել են. կան նաև հոսպիտալվածներ. ինչ է պատահել
Աղջիկ երեխայի առևանգման փորձ` Հրազդանում. ով է եղել սպիտակ մեքենայով մարդը
Այրվել է Վանաձորի թանգարանի շինությունը. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՎԻԴԵՈ. Էրդողանը բռնում է Մակրոնի մատն ու բաց չի թողնում. նախագահների տարօրինակ ձեռքսեղմումը
Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի տարեց մորն ու քրոջը թույլ չեն տալիս տեսակցել. ահազանգ
ՎԻԴԵՈ. Լոռիում կատարված սպանության հետքերով. ինչ է կատարվել. կադրեր սպանության վայրից
Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքից
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Նիդերլանդների վարչապետի ու Փաշինյանի հանդիպման ժամանակ ՀՀ դրոշը գլխիվայր է դրած. Փաշինյանը չի նկատե՞լ
Հաջորդ հեռացողը Հայկ Սարգսյա՞նն է. ՔՊ-ում սպասողական վիճակ է