Անհետ կորածների հարազատներն այս պահին Ազգային ժողովում են, որտեղ հանդիպում է ընթանում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ երեկ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանց խոսքով՝ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները և իրենք ունեն մի շարք հարցեր, որոնց պետք է պատասխանի Քոչարյանը, սակայն նա երկու ամիս է իրենց չի ընդունում։
Ավելի ուշ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր աշխատասենյակում հանդիպել էր զինծառայողների ծնողների և հարազատների հետ։