Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 09։20-ից Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Արագածոտն բնակավայրի մոտ 40 տների բնակիչներ զրկվել են էլեկտրաէներգիայից։
Բնակիչների խոսքով՝ հոսանքազրկումներ շատ հաճախ են լինում, թեև իրենք հավուր պատշաճի կատարում են բոլոր վճարումները:
Բնակիչների պնդմամբ՝ նախևառաջ պետք է հոսանքի լարեր փոխվեն. եղածները հին են ու արդեն շահագործման ենթակա չեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: