«Չայնիի» ոլորաններում բախվել են «Howo» և «ГАЗель» մակնիշի բեռնատարները

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Howo» և բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տարածքը սահմանազատել են պարեկները:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Latest

Արագածոտն գյուղում ավելի քան 12 ժամ է՝ մոտ 40 տուն հոսանքազրկվել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ երգ է նվիրել «օրենքով գող» Արսեն Երևանսկին իր սիրելիին
2024-ի փոքրիկները․ հայ հայտնիներից ովքե՞ր ծնողներ դարձան այս տարի
Ողբերգական ավտովթար՝ Շիրակում․ կյանքից զրկվածներն ամուսիններ են, վիրավորները՝ մայր ու երեխա
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշներով «Scania» բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը
Անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում են․ հանդիպել են Անդրանիկ Քոչարյանի հետ
«Չայնիի» ոլորաններում բախվել են «Howo» և «ГАЗель» մակնիշի բեռնատարները
Թող համբերատար սպասեն քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացմանը. Անդրանիկ Քոչարյանը՝ անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի մասին
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կորպորատիվ միջոցառումը՝ նվիրված 300 երեխաների