Լճաշենում կինը ծծմբաթթու է լցրել ընկերոջ վրա․ տղան մահացել է

Փետրվարի 12-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում մարդ է մահանում, և խնդրել է ոստիկաններ մոտենան:

Մեկնած ոստիկանները, գնահատելով վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը, կանչել են շտապօգնության խումբ. հայտնում են ոստիկանությունից։

Մինչ երիտասարդը տեղափոխվում էր «Սևան» բժշկական կենտրոն, լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և օտարերկրացի ընկերոջ միջև, որի ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, ինչից հետո ինքը միջանցքի պահեստարանից վերցրել է տարայով լի ծծմբաթթուն և լցրել նրա վրա:

Ժամը 7.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է:

51-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Latest

Շիրակի մարզի երթուղին սպասարկող «գազելը»-ը վերածվել է մոխրակույտի
ՏԵՍԱՆՅՈւԹ. Աննա Հակոբյանը Լեռնավանից մի կերպ է հասել
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Քիչ առաջ ավազակային հարձակում է եղել. կրակել են վարորդի վրա և գողացել 50.000 դոլար
Ինչքան գումար է հետ վերադարձրել Սնուփ Դոգը Հայաստանում չեղարկված համերգի համար
Լճաշենում կինը ծծմբաթթու է լցրել ընկերոջ վրա․ տղան մահացել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամո Սեյրանյանը ցրտից թռչկոտում է ու նվագում
ՏԵՍԱՆՅՈւԹ. «Ասում են դուրս էկեք. որտեղ գնանք ապրենք»․ բռնի տեղահանված արցախցիներին սոցապը վտարում է
Հարբած քաղաքացին կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին․ նա բերման է ենթարկվել
ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանի գլխի վերևը տեղ ունի. նախարարը լուսանկար է հրապարակել