Ինչքան գումար է հետ վերադարձրել Սնուփ Դոգը Հայաստանում չեղարկված համերգի համար

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացված ամբողջ գումարը հետ է վերադարձրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։

 

«Դոպինգ Սփեյս» ընկերությունից տեղեկացրել են, որ մինչ համերգի չեղարկումը արդեն իսկ իրականացված են եղել մի շարք անվերադարձ ծախսեր, այդ թվում՝ արտիստի հոնորարը։ «Վաճառված տոմսերի գումարների մեծ մասը վերադարձվել է գնորդներին նրանց ցանկությամբ, ներկայումս մի շարք տոմսերի գումարներ գտնվում են վերադարձման փուլում։ Բացի այդ, նաև հաջողվել է ետ ստանալ արտիստին տրված հոնորարն ամբողջությամբ»,- նշված է ուսումնասիրության մեջ։

 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանում Սնուփ Դոգի՝ 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված, այնուհետև չեղարկված համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։

ՄՊՀ որոշման մեջ նշվում է, որ ԿԳՄՍՆ-ի ու «Դոպինգ Սփեյս» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել արտիստի համերգը մինչև 2024 թվականի ավարտը կազմակերպվելու ուղղությամբ, սակայն կարող ենք արձանագրել, որ այս պայմանավորվածությունը չի պահպանվել։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել էր կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի բյուջե:

«Գիտեմ, որ նրանք (-խմբ․ նկատի ունի կազմակերպությունը) ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները»,- ավելի վաղ հայտնել էր Անդրեասյանը։

2023 թվականի սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվեց ԼՂ վրա Ադրբեջանի հարձակման և դրան հետևած իրադարձությունների պատճառով։ Ռեփերի համերգի կազմակերպման համար 2023 թվականի օգոստոսի 25-ին պետբույջեից շուրջ 2.3 մլրդ դրամ էր վճարվել։

Հիշեցնենք՝ Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։ ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել նրա համերգը Երևանում կազմակերպելու համար։

Latest

ՏԵՍԱՆՅՈւԹ. «Ավտոբուս ա, որ գալիս ա, գալիս ա ու գալիս ա. գալիս ա ու գալիս ա». Նիկոլ Փաշինյան
Շիրակի մարզի երթուղին սպասարկող «գազելը»-ը վերածվել է մոխրակույտի
ՏԵՍԱՆՅՈւԹ. Աննա Հակոբյանը Լեռնավանից մի կերպ է հասել
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Քիչ առաջ ավազակային հարձակում է եղել. կրակել են վարորդի վրա և գողացել 50.000 դոլար
Ինչքան գումար է հետ վերադարձրել Սնուփ Դոգը Հայաստանում չեղարկված համերգի համար
Լճաշենում կինը ծծմբաթթու է լցրել ընկերոջ վրա․ տղան մահացել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամո Սեյրանյանը ցրտից թռչկոտում է ու նվագում
ՏԵՍԱՆՅՈւԹ. «Ասում են դուրս էկեք. որտեղ գնանք ապրենք»․ բռնի տեղահանված արցախցիներին սոցապը վտարում է
Հարբած քաղաքացին կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին․ նա բերման է ենթարկվել