![](https://socialmedia.am/wp-content/uploads/2025/02/IMG_7899-504x270.jpeg)
Երեկոյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիից Հովիտ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան է այրվում։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ-փրկարարները մարել են կրակը և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արման Մաթևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Միշա Ավագյանը և Անդրանիկ Գալստյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է «ГАЗель»-ի վարորդի ինքնությունը: