![](https://socialmedia.am/wp-content/uploads/2025/02/IMG_7879-504x270.jpeg)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 248 հասցեում գործող «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ապակին կոտրած է, արյան հետքեր կան և հնարավոր է հանցագործն այժմ ներսում է:
Օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ «Ինեկոբանկ»-ի ձեղնահարկի միջանցքից հայտնաբերել, ձերբակալել և գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 41-ամյա Ստանիսլավ Աստաֆուրովին։
Նրան ժամը 01։25-ի սահմաններում «Ալկոհոլային հարբածություն, ձեռքերի դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպիք վայր մեկնած ոստիկաններին բանկի անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ տվյալ անձը նշված կենտրոնի պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք է գործել տարածք, սակայն այնտեղից գողություն կատարվել է, թէ ոչ, այս պահին չի կարող ասել, իսկ ապակին կոտրելու արդյունքում բանկին պատճառվել է մոտ 50 հազար դրամի նյութական վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: