ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանի գլխի վերևը տեղ ունի. նախարարը լուսանկար է հրապարակել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր վիրավորվել է լրատվամիջոցից ու փորձել վիրավորել ԶԼՄ-ին՝ վերջինիս հրապարակումը «տխմարություն» որակելով:

 

Չենք անդրադառնա սույն տիկնոջ գրառմանը, քանի որ իր իսկ կողմից օգտագործված բառը լիովին նկարագրում է այն բոլոր այսպես կոչված «բարեփոխումները», որոնցով նա վերջին տարիներին ընկել է մեր հասարակության ջանին:

«Բարեփոխումներին» բազմիցս ենք անդրադարձել ու կշարունակենք դա անել, քանզի քանի դեռ Անահիտ Ավանեսյանը նախարար է, առողջապահության համակարգը ամեն ինչով զբաղվելու է, բայց ժողովրդի շահերը պահելով ու նրանց կյանքը թեթևացնելով: Այլ կերպ ասած՝ տխմարություններից հետայսու էլ զերծ չենք մնալու:

 

Բայց Ավանեսյանը, հրապարակելով լուսանկար, թե իր ու փոխնախարար Լենա Նանուշյանի հարաբերությունները փայլուն են, և Նանուշյանը չի հավակնում զբաղեցնել իր տեղը, նաև Նիկոլ Փաշինյանին է ռևերանս արել, թե «տես, գլխիս վերևը տեղ ունես, ես քո արևով եմ երդվում»… սա ՔՊ-ականների կոդերով լեզուն է, մենք այն դժվար հասկանանք (ու փառք Աստծո):

 

 

Latest

Լճաշենում կինը ծծմբաթթու է լցրել ընկերոջ վրա․ տղան մահացել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամո Սեյրանյանը ցրտից թռչկոտում է ու նվագում
ՏԵՍԱՆՅՈւԹ. «Ասում են դուրս էկեք. որտեղ գնանք ապրենք»․ բռնի տեղահանված արցախցիներին սոցապը վտարում է
Հարբած քաղաքացին կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին․ նա բերման է ենթարկվել
ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանի գլխի վերևը տեղ ունի. նախարարը լուսանկար է հրապարակել
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Օրեր առաջ ոստիկանների վրա կրակողին տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ․ մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծննդյան վկայականներ, անձնագրեր, բանկային քաղվածքներ, կնիքներ․ ապօրինի միգրացիայի գործ են արել
ՖՈՏՈ. Փաշինյանն այսօր էլ նստել է կանաչ ավտոբուս, իջել՝ կապույտից. շոուի հետքերով
Պահանջ Ալեն Սիմոնյանին․ նա պետք է ներողություն խնդրի