Հարբած քաղաքացին կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին․ նա բերման է ենթարկվել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 248 հասցեում գործող «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ապակին կոտրած է, արյան հետքեր կան և հնարավոր է հանցագործն այժմ ներսում է:

 

Օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ «Ինեկոբանկ»-ի ձեղնահարկի միջանցքից հայտնաբերել, ձերբակալել և գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 41-ամյա Ստանիսլավ Աստաֆուրովին։

 

Նրան ժամը 01։25-ի սահմաններում «Ալկոհոլային հարբածություն, ձեռքերի դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպիք վայր մեկնած ոստիկաններին բանկի անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ տվյալ անձը նշված կենտրոնի պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք է գործել  տարածք, սակայն այնտեղից գողություն կատարվել է, թէ ոչ, այս պահին չի կարող ասել, իսկ ապակին կոտրելու արդյունքում բանկին պատճառվել է մոտ 50 հազար դրամի նյութական վնաս:

 

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Latest

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Քիչ առաջ ավազակային հարձակում է եղել. կրակել են վարորդի վրա և գողացել 50.000 դոլար
Ինչքան գումար է հետ վերադարձրել Սնուփ Դոգը Հայաստանում չեղարկված համերգի համար
Լճաշենում կինը ծծմբաթթու է լցրել ընկերոջ վրա․ տղան մահացել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամո Սեյրանյանը ցրտից թռչկոտում է ու նվագում
ՏԵՍԱՆՅՈւԹ. «Ասում են դուրս էկեք. որտեղ գնանք ապրենք»․ բռնի տեղահանված արցախցիներին սոցապը վտարում է
Հարբած քաղաքացին կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին․ նա բերման է ենթարկվել
ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանի գլխի վերևը տեղ ունի. նախարարը լուսանկար է հրապարակել
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Օրեր առաջ ոստիկանների վրա կրակողին տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ․ մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծննդյան վկայականներ, անձնագրեր, բանկային քաղվածքներ, կնիքներ․ ապօրինի միգրացիայի գործ են արել