ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Օրեր առաջ ոստիկանների վրա կրակողին տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ․ մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան (Չարենցավանի նստավայր), որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Բ.-ի նկատմամբ:

Դատավոր Արշակ Հարությունյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է Տ. Բաղյանի միջնորդությունը (փաստերն այնքան զորեղ են եղել, որ այլ ելք չէր էլ կարող լինել), և դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել, ինչից հետո Կարեն Բ.-ն, ով կասկածվում է հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք կրելու, իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակվելու մեջ, դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։


Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութայան Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Օպերատիվորեն ժամանել էին քրեական ոստիկանության Կոտայքի վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանը, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ վիրավորներն են Արթուր Ս.-ն և Վախթանգ Ա.-ն:

Դեպքի փաստով քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստղեծվել էր քննչական խումբ, քննչական խմբի ղեկավար Տ. Բաղյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Կոտայքի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի գլխավորությամբ պարզել էին, թե որ ուղղությամբ էր փախել նա և գնացել են այդ ուղղությամբ:

Հասնելով Քանաքեռավան գյուղի տարածքում գործող բենզալցակայնի մոտ, Կարեն Բ.-ն չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» օրինական պահանջին, ապա կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ:

Ի վերջո քրեական ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել նրան ու բերման ենթարկել ոստիկանություն:

Latest

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Քիչ առաջ ավազակային հարձակում է եղել. կրակել են վարորդի վրա և գողացել 50.000 դոլար
Ինչքան գումար է հետ վերադարձրել Սնուփ Դոգը Հայաստանում չեղարկված համերգի համար
Լճաշենում կինը ծծմբաթթու է լցրել ընկերոջ վրա․ տղան մահացել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամո Սեյրանյանը ցրտից թռչկոտում է ու նվագում
ՏԵՍԱՆՅՈւԹ. «Ասում են դուրս էկեք. որտեղ գնանք ապրենք»․ բռնի տեղահանված արցախցիներին սոցապը վտարում է
Հարբած քաղաքացին կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին․ նա բերման է ենթարկվել
ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանի գլխի վերևը տեղ ունի. նախարարը լուսանկար է հրապարակել
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Օրեր առաջ ոստիկանների վրա կրակողին տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ․ մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծննդյան վկայականներ, անձնագրեր, բանկային քաղվածքներ, կնիքներ․ ապօրինի միգրացիայի գործ են արել